Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 30%-ով, կարծում է ՀՀ նախկին վարչապետը
05.08.2009 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ Միացյալ աշխատանքային կուսակցության /ՄԱԿ/ առաջնորդ Գուրգեն Արսենյանն այսօր հանդես են եկել քննադատությամբ համաշխարհային ճգնաժամի պայմաններում ՀՀ գործող կառավարության վարած քաղաքականության հասցեին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ կառավարության ձեռնարկած քայլերն էլ ավելի կխորացնեն համաշխարհային ճգնաժամի հետեւանքները` հաշվի առնելով կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագրի փաստացի բացակայությունը:
«Իրականում այս տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ-ի կրճատումը կազմել է ոչ թե 16.3%, ինչպես դա ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը, այլ` 30%», - հայտարարել է նախկին վարչապետը: Նա կողմ է արտահայտվել ՀՀ տնտեսության ապամենաշնորհմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկմանը, ինչը թույլ կտա զգալիորեն իջեցնել ապրանքների եւ ծառայությունների գները, որոնցով «Երեւանը գերազանցել է նույնիսկ Մոսկվային»:
Ինչպես նշել է Բագրատյանը, բարձր գներն անթույլատրելի են ինչպես սոցիալական, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
ՄԱԿ-ի առաջնորդ Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, «կառավարության հակաճգնաժամային ռազմավարությունն իրականում ծխի շղարշ է, որը թաքցնում է կառավարության անտեղյակությունն ու համաշխարհային ճգնաժամն արդյունավետորեն հաղթահարելու նրա անկարողությունը»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: