«Յունիբանկն» ամփոփել է 2009թ. առաջին կիսամյակի արդյունքները

04.08.2009 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Յունիբանկի» ակտիվներն աճել են 20.3%-ով` կազմելով 76.3 մլրդ դրամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Յունիբանկի» մամլո ծառայությունում, բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11 մլրդ 317 մլն դրամ (աճը տարեսկզբի նկատմամբ` ավելի քան 37%), վարկային ներդրումները` 46.2 մլրդ դրամ (աճը` ավելի քան 13%), պարտավորությունները` շուրջ 65 մլրդ դրամ (աճը` 17.5%):

«Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 43 մլրդ դրամը, ցպահանջ ավանդների ծավալը` 7 մլրդ դրամը: Բանկի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 297.5 մլն դրամ:

«Յունիբանկի» մամլո ծառայությունում հայտնել են նաեւ առաջնային շուկայում ավտովարկավորման նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ազգային արժույթով:

Դիտում՝ 11393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW