Շահույթի ծավալով «Արդշինինվեստբանկն» առաջատարն է

31.07.2009 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» ՀՀ բանկային համակարգում առաջատարի դիրք է զբաղեցնում այս տարվա առաջին կիսամյակում վաստակած շահույթի ծավալով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Արդշինինվեստբանկի» մամլո ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 879 մլն դրամ:

Ընդհանուր կապիտալի ցուցանիշով «Արդշինինվեստբանկը» երկրորդ եռամսյակի արդյունքներով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է 2-րդ տեղը (26 մլրդ 983 մլն դրամ), իսկ ընդհանուր ակտիվների եւ պարտավորությունների ցուցանիշով` 3-րդ տեղը:

Բանկի մամլո ծառայությունում նշել են, որ ՀՀ բանկային համակարգում «Արդշինինվեստբանկն» առաջատարն է նաեւ առաջին կիսամյակում վճարած հարկերի ծավալով (1.6 մլրդ դրամ, 13-րդ տեղը ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակում):

 

Դիտում՝ 14626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW