“Կոնվերս բանկ”-ի խորհրդում ընդգրկվեցին նոր անդամներ Ուոլ Սթրիթից

29.07.2009 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն հայտնել է իր խորհրդի կազմում Նյու Յորքից ժամանած Ջոն Տոնելիի եւ Ռոբերտ Սեդրակյանի նշանակման մասին:

Ջոն Տոնելին Նյու Յորքի “ՋեյՓի Մորգան Չեյզ” բանկի ավագ բանկիրն է եւ միջազգային ծրագրերի ֆինանսավորման բաժնի ղեկավարը, իսկ Ռոբերտ Սեդրակյանը Նյու Յորքում գտնվող “Հելիոս Գրուպի” ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է:

“Մեր բանկի համար առաջնային են վստահությունը, անխոցելիությունը և հաճախորդների սպասարկումը: Այդ պատճառով մենք մշտապես իրականացնում ենք ծրագրեր, որոնցով մենք ընկալվում ենք շուկայում որպես Հայաստանի առաջատար բանկերից մեկը, որը ունի անբասիր հեղինակություն: Ուոլ Սթրիթի երկու փորձառու մասնագետների նշանակումը որպես մեր բանկի խորհրդի անդամներ ավելի կբարելավի  մեր ղեկավարության եւ աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի որակը և մակարդակը: Ջոն Տոնելի եւ Ռոբերտ Սեդրակյանի նշանակումը որպես “Կոնվերս բանկի” թիմի ավագ անդամներ նշանակալիորեն կավելացնի բանկի հնարավորությունները եւ կխթանի իր հաճախորդներին նոր առաջնակարգ ծառայությունների մատուցումը”, - հայտարարել են “Կոնվերս բանկ” ՓԲԸ  բաժնետերերը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նկատել է, որ Ջոն Տոնելիի եւ Ռոբերտ Սեդրակյանի նշանակումը դրական նշանակություն կունենա “Կոնվերս բանկի” եւ Հայաստանի բանկային համակարգի համար:

Դիտում՝ 13794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW