ՀԲ-ն արձանագրում է ՀՀ տնտեսության կայունացում

29.07.2009 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ առաջվա պես կանխատեսում է, որ այս տարի ՀՀ տնտեսական անկումը կկազմի 9-11%:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Նա նշել է, որ ՀՀ տնտեսությունը կայունանում է, ինչի մասին, մասնավորապես, վկայում են շինարարական ոլորտի ցուցանիշները:


Ոռոգման համակարգի վերականգնման նպատակով ՀԲ-ն Հայաստանին $30 մլն կտրամադրի

Ոռոգման համակարգի վերականգնման նպատակով Համաշխարհային բանկը /ՀԲ/ Հայաստանին կտրամադրի $30 մլն-ի վարկ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն այսօր հայտարարել է, որ միջոցներն ուղղվելու են Արմավիրում եւ Թալինում 84 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծերի վերանորոգմանը:

Ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի իրականացումը ենթադրում է 9 հազար նոր աշխատատեղերի բացում: Ծրագրի հիմնական նպատակը ջրի կորստի կրճատումն է, ինչպես նաեւ գյուղացիներին աջակցելը, ինչը կարող է խթան հանդիսանալ միգրանտների` գյուղական համայնքներ վերադառնալու համար:

Վարկը տրամադրվում է 27 տարով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով:


 

Դիտում՝ 11193
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW