ՀՀ բանկային համակարգում ավանդների ծավալը մայիսին ավելացել է 2.5 մլրդ դրամով

23.07.2009 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ առեւտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալը 2009թ. մայիսի վերջի դրությամբ կազմել է 528 մլրդ 933 մլն դրամ` ապրիլի համեմատ ավելանալով 2 մլրդ 542 մլն դրամով:

Միաժամանակ, մարտի համեմատ ապրիլ ամսին ՀՀ բանկային համակարգում ավանդների ծավալը կրճատվել է 20 մլրդ 402 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդենտ ավանդների ծավալը մայիսի վերջի դրությամբ կազմել է 427 մլրդ 022 մլն դրամ` ապրիլի համեմատ աճելով 2 մլրդ 652 մլն դրամով, մինչդեռ ոչ ռեզիդենտ ավանդները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 110 մլն դրամով` կազմելով 101 մլրդ 911 մլն դրամ:

Միաժամանակ, մարտի համեմատ ապրիլին ռեզիդենտ ավանդներն աճել են 1 մլրդ 812 մլն դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ավանդները կրճատվել են 19 մլրդ 672 մլն դրամով:

Արտարժույթով ավանդների ծավալը մայիսի վերջին կազմել է 381 մլրդ 553 մլն դրամ (ավանդների ընդհանուր գումարի 72,1%-ը), ազգային արժույթով` 147 մլրդ 380 մլն դրամ (27,9%):

Բանկերում ավանդների մնացորդը 2009թ. մայիսի վերջի դրությամբ կազմել է 232 մլրդ 844 մլն դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 2,3%-ով, իսկ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 19%-ով:

Դիտում՝ 13279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW