“Ամերիաբանկը” կանխատեսում է ՀՀ կապիտալի շուկայի ակտիվացում

22.07.2009 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այս տարեվերջին ՀՀ կապիտալի շուկան կակտիվանա, այսօր Երեւանում հայտարարել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ “Ամերիաբանկը” պատրաստվում է մի քանի մլրդ դրամ ընդհանուր ծավալի մի շարք թողարկումներ կատարել իր հաճախորդների համար:

Տիգրան Ջրբաշյանը հայտնել է նաեւ, որ այս տարվա աշնանը “Ամերիաբանկը” սկսելու է կիրառել նոր գործիքներ, որոնք ներդրողներին թույլ կտան ներդրումներ կատարել ՀՀ պարտատոմսերում եւ միաժամանակ հեդջավորել իրենց արժութային ռիսկերը: Նրա խոսքերով, նման ծառայությունը շուկայում մեծ պահանջարկ է վայելում:

“Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրենը հույս է հայտնել, որ ՀՀ Կենտրոնական բանկը կթույլատրի արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկումը, ինչը զգալի խթան կհանդիսանա կապիտալի շուկայի զարգացման համար:

Դիտում՝ 18361
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW