ՀՀ վարչապետը ներկա է եղել “Ասպար Ուայլդ Տուր”-ի շնորհանդեսին

21.07.2009 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ներկա է եղել “Ասպար Ուայլդ Տուր” տուրիստական կազմակերպության շնորհանդեսին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացմանը:

“Շուկայում նման կազմակերպությունների ի հայտ գալը զգալիորեն կավելացնի զբոսաշրջային ծառայությունների տեսականին, որոնցից կարող են օգտվել ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկները”, - հայտարարել է ՀՀ վարչապետը:

Նա տեղեկացրել է, որ այսօր կլոր սեղան է կազմակերպվելու ՀՀ տուրիստական ընկերությունների այն ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր վերջերս այցելել էին Լեռնային Ղարաբաղ` այնտեղ շրջայցեր կազմակերպելու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Ասպար Արմս” ռազմամարզական համալիրի տնօրեն Սամվել Մարգարյանը, “Ասպար Ուայլդ Տուր”-ը հաճախորդներին առաջարկում է էկզոտիկ եւ վայրի ճամփորդություններ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քիչ ուսումնասիրված անկյուններ, պատմամշակութային զբոսաշրջություն, ձիերով եւ հեծանիվներով շրջայցեր, սաֆարի, էկոտուրիզմ, ինչպես նաեւ թռչնադիտման բազմօրյա այցեր: 

Դիտում՝ 15615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW