Կայացել է նոր շարժական կազմով Երեւան-Բաթումի երկաթուղային երթուղու շնորհանդեսը

15.07.2009 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել նոր շարժական կազմով Երեւան-Բաթումի երկաթուղային երթուղու շնորհանդեսը: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, երթուղու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը:

Նոր շարժական կազմով առաջին երթուղին նախանշված է այսօր ժամը 22:30: Գնացքը Բաթումի կհասնի մեկ օր հետո: Երթուղին տեւում է 18 ժամ: Գնացքը կարող է տեղափոխել շուրջ 350 ուղեւոր:

Մեկ տոմսի արժեքը “կուպե” տեսակի 4-տեղանոց վագոնում կազմում է 10,5 հազ. դրամ, հատուկ հարմարավետության երկտեղանոց վագոնում` 22 հազ. դրամ, “պլացկարտ” տեսակի վագոնում` 7000 դրամ:

Երեւան-Բաթումի երթուղու մասին լրացուցիչ տեղեկատվությունը տեղադրված է “Հարավկովկասյան երկաթուղու” պաշտոնական կայքում` www.ukzhd.am:

Դիտում՝ 14852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW