“Կասկադ Բանկն” իջեցրել է Cirrus Maestro եւ MasterCard Standard քարտերի սակագները

15.07.2009 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ Բանկը” հայտարարել է Cirrus Maestro եւ MasterCard Standard միջազգային պլաստիկ քարտերի սակագների իջեցման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կասկադ Բանկի” մարքեթինգի բաժնում, այսուհետ բանկի հաճախորդները կարող են Cirrus Maestro քարտերը ձեռք բերել 2400 դրամով (նախկին 4000 դրամի փոխարեն), իսկ MasterCard Standard քարտերը` 3600 դրամովª (նախկին 10 000 դրամի փոխարեն):

“Կասկադ Բանկի” քարտապանները կարող են օգտվել նաեւ մինչեւ 50% զեղչի հնարավորությունից առեւտրի եւ սպասարկման ավելի քան 177 կետերում:

Դիտում՝ 13162

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW