«Կոնվերս Բանկը» դարձել է «Հատիս» բասկետբոլային ակումբի հովանավորը

14.07.2009 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Կոնվերս Բանկը» դարձել է հայաստանյան «Հատիս» բասկետբոլային ակումբի, որը խորհրդային տարիներին մեծ ժողովրդականություն էր վայելում, պաշտոնական հովանավորը:

Ինչպես այսօր հայտնել է «Կոնվերս Բանկի» մասնաճյուղերի եւ բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանը, բանկը մեծ նշանակություն է տալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը:

Նա նշել է, որ բանկի ղեկավարությունը «Հատիս» ակումբի հետ համագործակցությունը դիտարկում է նախեւառաջ որպես առողջ կենսակերպի քարոզման եւ երիտասարդ սերնդի դաստիարակման հնարավորություն: 

 

Դիտում՝ 12504

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW