Երեւան /Մեդիամաքս/. Bloomberg համակարգում բացվել է “Ամերիաբանկ” ՓԲԸ պաշտոնական էջը AMRB կոդով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ամերիաբանկում”, բանկի պաշտոնական կայքում օն-լայն ռեժիմով գնանշվում են ՀՀ պետական եւ կորպորատիվ պարտատոմսերը, ներկայացվում են բանկի կողմից ազգային արժույթի նկատմամբ գնանշվող արտարժույթների սփոթ եւ ֆորվարդային փոխարժեքները, միջբանկային ավանդների եւ վարկերի, ինչպես նաեւ ռեպո եւ հակադարձ ռեպո գործարքների տոկոսադրույքները: “Ամերիաբանկում” նշել են, որ բանկը նախատեսում է առաջիկա 3 ամիսների ընթացքում ընդլայնել Bloomberg համակարգում ներկայացվող ծառայությունների ցանկը: Tweet Դիտում՝ 14788