Ստացված վարկերը բավարար են 2009 եւ 2010թթ. պետբյուջեների կատարման համար
10.07.2009 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանից եւ միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանի ստացած վարկերը հնարավորություն կտան կատարել 2009 եւ 2010 թթ. պետբյուջեները, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Տիգրան Դավթյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը չի կրճատելու բյուջետային ծախսերը:
Ֆինանսների նախարարն ասել է, որ կառավարությունը հստակ հաշվարկել է, թե ինչպես է սպասարկելու պետական պարտքը մինչեւ 2025 թվականը` նշելով, որ ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը առաջիկա 10-11 տարիներին գտնվելու է 37-38%-ի մակարդակում, ինչը ցածր է առավելագույն թույլատրելի մակարդակից /50%/:
«Ներգրավված վարկային միջոցների զգալի մասն ուղղվելու է տնտեսության զարգացմանը, այսպիսով, վարկերի սպասարկման աղբյուր է լինելու նաեւ մասնավոր հատվածը», - ասել է Տիգրան Դավթյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: