Տնտեսության կայունացման որոշակի միտումներ կան, ասել է ՀՀ ֆինանսների նախարարը

10.07.2009 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այս տարվա առաջին կիսամյակի վերջում ՀՀ տնտեսության մեջ սկսել են նկատվել կայունացման որոշակի միտումներ, այսօր հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Տիգրան Դավթյանն ասել է, որ հունիսին հարկային մուտքերը մայիսի համեմատ ավելացել են ավելի քան 5 մլրդ դրամով` գերազանցելով 43 մլրդ դրամը:

Հարկային մուտքերի աճ է արձանագրվել նաեւ հուլիսի առաջին օրերին, ասել է Տիգրան Դավթյանը` հավելելով, որ դա պայմանավորված է ինչպես հարկային վարչարարության կատարելագործամբ, այնպես էլ տնտեսության կայունացման միտումներով:

Նախարարը նշել է, որ վերջերս ակտիվություն է նկատվում շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներում, որտեղ կառավարությունն ակտիվորեն իրագործում է հակաճգնաժամային միջոցառումները:

Ֆինանսների նախարարի խոսքերով, կառավարությունը կանխատեսում է, որ տնտեսության դանդաղ վերականգնումը կսկսվի հաջորդ տարվա երկրորդ կեսին, եւ 2010 թվականի արդյունքներով Հայաստանը կարձանագրի ՀՆԱ 1-1.5% աճ:

Դիտում՝ 11455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW