Երեւան /Մեդիամաքս/. «ՊրոԿրեդիտ Բանկը» հայտարարել է Visa չիպային քարտերի թողարկման հատուկ պայմանների մասին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, մինչեւ 2009թ. օգոստոսի 31-ը Visa քարտերը սպասարկման առաջին տարվա համար տրամադրվելու են 50% զեղչով: «ՊրոԿրեդիտ Բանկը» Visa չիպային քարտերը տրամադրում է անվճար: Ակցիայի շրջանակներում Visa Classic չիպային քարտերը տրամադրվում են տարեկան 4 հազար դրամ վճարով սովորական 8 հազարի փոխարեն, իսկ Visa Electron քարտերը` տարեկան 2 հազար դրամով` նախկին 4 հազարի փոխարեն: Նշված սակագները գործում են միայն սպասարկման առաջին տարվա ընթացքում: Բանկում նշել են նաեւ, որ Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում վերջերս բացված մասնաճյուղի նպատակը մարզում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն աջակցելն է եւ խնայողությունների կուլտուրան զարգացնելը` «հարեւան բանկի» գաղափարախոսությանը համապատասխան: Tweet Դիտում՝ 16806