ՄՖԿ-ն «Ամերիաբանկին» տրամադրել է $5 մլն երաշխիք
03.07.2009 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ «Ամերիաբանկին» տրամադրել է $5 մլն առեւտրի ֆինանսավորման երաշխիք:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում համապատասխան պայմանագիր են ստորագրել «Ամերիաբանկի» վարչության նախագահ Արտակ Հանեսյանը եւ կովկասյան տարածաշրջանում ՄՖԿ-ի տնօրեն Թոմաս Լյուբեկը:
Ինչպես հայտնել է Արտակ Հանեսյանը, ստանալով ՄՖԿ-ի երաշխիքը` «Ամերիաբանկը» միացել է «Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրին», որի շրջանակներում ՄՖԿ-ն բանկին կտրամադրի երաշխիքներ (մինչեւ 100%)` «Ամերիաբանկի» հաճախորդների, ներառյալ փոքր եւ միջին ձեռնարկությունները, ներկրման եւ արտահանման գործառնությունները ֆինանսավորելու նպատակով:
Արտակ Հանեսյանն ընդգծել է, որ այս ֆինանսական կառույցի հետ սա «Ամերիաբանկի» համագործակցության առաջին փորձն է` հավելելով, որ ներկայումս բանկը բանակցություններ է վարում եւս երկու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով շուրջ $30 մլն ներգրավելու վերաբերյալ:
Կովկասյան տարածաշրջանում ՄՖԿ-ի տնօրեն Թոմաս Լյուբեկը տեղեկացրել է, որ մասնակցելով ՄՖԿ-ի «Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրին»` «Ամերիաբանկը» միանում է ավելի քան 300 բանկերի ցանցին:
Նա նշել է, որ մինչեւ երաշխիքը տրամադրելը ՄՖԿ-ն մանրամասն ուսումնասիրել է «Ամերիաբանկի» գործունեությունը եւ համոզվել, որ բանկը ուժեղ ֆինանսական կառույց է` լավ մենեջմենթով:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: