ՀԲ-ի տվյալներով, ՀՀ ՀՆԱ-ն 2009թ. կկրճատվի 9-10%-ով
03.07.2009 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները` նշելով, որ չնայած դժվարություններին, ՀՀ ղեկավարությանը հաջողվել է «ապահովել բավարար մակրոտնտեսական շրջանակներ»:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ընդգծել է ֆիսկալ եւ մակրոտնտեսական կայունության քաղաքականության շարունակության անհրաժեշտությունը` բնակչության անապահով խավի նկատմամբ հատուկ ուշադրության պայմաններում:
ՀԲ-ի տվյալներով, ՀՀ ՀՆԱ-ն 2009թ. կկրճատվի 9-10%-ով, իսկ 2010թ. սպասվում է տնտեսության ոչ մեծ աճ, որը տարեկան կտրվածքով կկազմի 1-2%:
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին պարտքի մարմանը, Արիստոմենե Վարուդակիսը նշել է, որ այդ հարցում դժվարություններ չեն լինի, քանի որ վարկերը տրամադրվել են հիմնականում արտոնյալ պայմաններով:
Նրա խոսքերով, ՀՆԱ նկատմամբ ՀՀ պետական պարտքի հարաբերակցությունը ներկայումս կազմում է 13%, սակայն 2011 թվականին այդ ցուցանիշը կկազմի 45%: «Դա, իհարկե, լավ ցուցանիշ չէ, հատկապես, եթե այն համեմատենք ՀՆԱ հարկային մուտքերի ծավալի (15-16%) հետ»,- ասել է Արիստոմենե Վարուդակիսը: «Մենք ակնկալում ենք, որ տնտեսության կայունացմանը զուգահեռ` ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կկրճատվի մինչեւ 30%», - նշել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: