ՀՀ Հիփոթեքային հիմնադրամը կսկսի գործել հաջորդ շաբաթվանից

01.07.2009 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հաջորդ շաբաթվանից նորաստեղծ Հիփոթեքային հիմնադրամը կսկսի ակտիվորեն վերաֆինանսավորել բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերը, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Արթուր Ջավադյանը նշել է, որ Հիփոթեքային հիմնադրամի գործունեությունը կհանգեցնի տոկոսադրույքների իջեցմանը եւ հիփոթեքային վարկերի տրամադրման ժամկետների երկարացմանը:

ԿԲ նախագահը կարծիք է հայտնել, որ Հիփոթեքային հիմնադրամի գործունեությունը եւ Ռուսաստանի ու միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանին տրամադրած վարկային միջոցների տեղաբաշխումը ՀՀ բանկային համակարգի տոկոսադրույքները կբերեն 2008թ. սկզբի մակարդակին:

Դիտում՝ 13434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW