ՀԾԿՀ-ն հաստատել է “ՀայՌուսգազարդի” ներդրումային ծրագիրը
01.07.2009 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է “ՀայՌուսգազարդ” ընկերության 2009-2011թթ. ներդրումային ծրագիրը:
Ինչպես այսօր հայտնել է ՀԾԿՀ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը, 2009թ. մարտին ընկերությունը հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել 65.8 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի նախագիծը:
Նրա խոսքերով, նախատեսված ծախսերը քննարկելու ընթացքում ՀԾԿՀ-ն տնտեսապես չհիմնավորված է համարել “ՀայՌուսգազարդի” որոշ ծախսերը եւ առաջարկել է 2009-2011թթ. ներդրումային ծրագիրը կրճատել 4.2 մլրդ դրամով:
Այսօրվա նիստում ՀԾԿՀ-ն հաստատել է “ՀայՌուսգազարդի” 61.5 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը, որից 27.1 մլրդ դրամը նախատեսված է 2009 թվականի համար:
“ՀայՌուսգազարդ” ընկերության զարգացման եւ ներդրումների հարցերով վարչության պետ Աշոտ Հակոբյանը հայտնել է, որ 3 տարվա ընթացքում ընկերությունը մտադիր է միջոցներ ներդնել բնական գազի տեղափոխման եւ տեղաբաշխման համակարգերի բարելավման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման եւ արդիականացման, հաճախորդների սպասարկման հուսալիության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: