ՀՀ կառավարությունը 60,5 մլրդ դրամ կհատկացնի ֆինանսաբանկային համակարգին

26.06.2009 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը հաստատել է ՌԴ կողմից Հայաստանին տրամադրած  պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման 90 մլրդ դրամի ծրագիրը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, ծրագրի նպատակն է խթանել ՀՆԱ աճը տնտեսվարող սուբյեկտների վարկային   պահանջարկը մասնակիորեն բավարարելու միջոցով:

Ծրագիրը նախատեսում է բյուջետային վարկերի տրամադրում ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն  ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ:

24 մլրդ-ական դրամ ուղղվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում 2009 եւ 2010թթ. վերականգնողական աշխատանքներին:

Դիտում՝ 14635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW