ԱՄՀ-ն Հայաստանին տրվող վարկը կավելացնի մինչեւ $822,7 մլն

23.06.2009 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին տրվող վարկը մինչեւ $822,7 մլն ավելացնելու մասին որոշումը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԱՄՀ-ում, վարկի ավելացումը կօժանդակի ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության տնտեսական ծրագրին:

Մարտին ԱՄՀ-ն որոշել էր Հայաստանին տրամադրել $540 մլն վարկ: Ինչպես նշել է ԱՄՀ-ի տնօրենի տեղակալ Մուրիլիո Պորտուգալը, այդ որոշումը կայացնելուց հետո Հայաստանի վրա  ճգնաժամի բացասական ազդեցությունն էապես ուժեղացել է: Նա նշել է, որ «ԱՄՀ-ի լրացուցիչ ֆինանսական օժանդակությունը կօգնի հոգալ Հայաստանի աճող ֆինանսական կարիքները»:

ԱՄՀ-ի մամլո հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ վարկի ծավալը մեծացնելու մասին որոշումը կայացվել է` հաշվի առնելով ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի անցումը ընդլայնողական դրամավարկային քաղաքականությանը:

Դիտում՝ 10607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW