Հայ թողարկողների կայքերը զիջում են ԵՄ նոր անդամների կայքերին, սակայն գերազանցում են ուկրաինականներին

17.06.2009 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում ընթանում է “Ներդրողների հետ հարաբերությունների կառավարումը” Հայաստանում առաջին սեմինարը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, սեմինարի բացմանը “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանն ասել է, որ ներդրողների հետ հարաբերություններն ազդում են ընկերության շուկայական գնի վրա` նշելով, որ “արժեթղթի գինը ներդրողների վերաբերմունքն է թողարկողի նկատմամբ”:

Սեմինարի ընթացքում “Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության” ծրագրի տնօրեն Ջեֆրի Մազուլոն ներկայացրել է ներդրողների հետ հարաբերությունների (Investor relations – IR) կազմակերպման համեմատական վերլուծությունը Հայաստանի եւ այլ երկրների թողարկողների ինտերնետային կայքերի միջոցով:

Հաշվետվության համաձայն, ըստ ինտերնետային կայքերում կորպորատիվ կառավարման վերաբերյալ տվյալների ներկայացվածության` հայ թողարկողները զիջում են Եվրոպական Միության նոր անդամների իրենց գործընկերներին, սակայն գերազանցում են ուկրաինացիներին:

Նա նշել է թողարկողների կայքերում վարչության եւ դիտորդ խորհրդի անդամների ցանկի, նրանց լուսանկարների, կենսագրական տվյալների, պարտավորությունների, ինչպես նաեւ վարչության եւ դիտորդ խորհրդի անդամներին պատկանող բաժնետոմսերի մասին տեղեկատվության առկայության ցանկալի լինելը:  

ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության կորպորատիվ ֆինանսների բաժնի ավագ տեսուչ Նարեկ Խուբլարյանը ներկայացրել է ԿԲ-ի պահանջները թողարկողների կողմից տեղեկատվության բացահայտման նկատմամբ:

Սեմինարի ընթացքում ներկայացվել է նաեւ IR կառավարման միջազգային փորձը:

Սեմինարի նախաձեռնողներն են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսան եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) “Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության” (Partners for Financial Stability) եւ Արեւելք–Արեւմուտք կառավարման ինստիտուտի (East–West Management Institute) ծրագրերը:

Դիտում՝ 13942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW