Մինչեւ տարեվերջ “Յունիբանկը” կբացի 10 նոր մասնաճյուղ

11.06.2009 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ “Յունիբանկը” կբացի 10 նոր մասնաճյուղ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, օրերս բանկի նոր մասնաճյուղ կբացվի “Զվարթնոց” օդանավակայանի ժամանման սրահում: Նորաբաց մասնաճյուղը կաշխատի շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի:

“Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանի խոսքերով, նոր մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը: Մասնաճյուղում գործելու է արժույթի փոխանակման կետ, որում փոխարժեքները սահմանվելու են “Յունիբանկի” երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան:

Մինչեւ տարեվերջ “Յունիբանկը” նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել Երեւանի Զեյթուն, Դավիթաշեն, Աջափնյակ, Էրեբունի եւ Ավան թաղամասերում, ինչպես նաեւ Արարատ եւ Տաշիր քաղաքներում:

Ներկայումս “Յունիբանկի” մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 30 մասնաճյուղեր, որոնցից երկուսը` ԼՂՀ-ում:

Դիտում՝ 13737

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW