Մայիսին Հայաստանում “Յունիստրիմի” շրջանառությունը կազմել է $40,2 մլն

10.06.2009 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մայիսին Հայաստանում “Յունիստրիմ” դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը կազմել է $40,2 մլն: 

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, հունվարին այդ ցուցանիշը կազմել էր $26 մլն:

Քանակային արտահայտությամբ այս տարվա ընթացքում իրականացվել է 242 165 փոխանցում. “Յունիստրիմին” բաժին է ընկել հայաստանյան փոխանցումների ընդհանուր ծավալի 50%-ից ավելին:

“Յունիբանկի” դրամական փոխանցումների սպասարկման եւ վերահսկման գծով տնօրեն Նատալյա Տեր-Գեւորգյանի խոսքերով, “Յունիստրիմ” համակարգի նկատմամբ մեծ պահանջարկը պայմանավորված է ծառայությունների մեծ տեսականիով: Բացի փոխանցումներից, հաճախորդները “Յունիստրիմի” միջոցով կարող են իրականացնել նաեւ քարտային կամ ավանդային հաշվի համալրում, վարկի մարում, ինտերնետ վճարումներ, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ /UNIPAY ծառայություն/ եւ այլն: Համակարգից պարբերաբար օգտվող հաճախորդներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի /վարկային գիծ/ ստացման հնարավորություն:

Դիտում՝ 14422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW