Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Դիլիջանում դպրոց-համալիրի կառուցման ծրագիրը

09.06.2009 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Տրոյկա Դիալոգ” ընկերությունների խմբի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրել է Դիլիջանում շուրջօրյա դպրոց-համալիրի կառուցման ծրագիրը:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, հունիսի 8-ին Երեւանում կայացած հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ դպրոցում սովորելու է 550 աշակերտ:

Ուսուցումն իրականացվելու է անգլերեն լեզվով` արտերկրից ժամանած լավագույն մասնագետների կողմից, իսկ շրջանավարտները ստանալու են անհրաժեշտ պատրաստվածություն` աշխարհի առաջնակարգ բուհերում ուսումը շարունակելու նպատակով:

ՀՀ վարչապետն ընդգծել է այդ ծրագրի կարեւորությունը եւ վստահեցրել, որ այն կլինի կառավարության ուշադրության կենտրոնում:

Դիտում՝ 14827

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW