“Ամերիաբանկը” գրանցում է ավանդների կայուն աճ

08.06.2009 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկում” ֆիզիկական անձանց ավանդները այս տարվա 5 ամիսների արդյունքներով աճել են 2.9 անգամ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, ավանդների միջին ամսական աճը կազմել է 38.4%, իսկ 2009թ. մայիսի 31-ի դրությամբ գրանցվել է ֆիզիկական անձանց ավանդների տարեկան աճ 5.3 անգամ:

Այս տարվա 5 ամիսների ընթացքում իրավաբանական անձանց ավանդներն աճել են 1.3 անգամ, իսկ տարեկան կտրվածքով` 6.7 անգամ:

2009թ. առաջին եռամսյակի արդյունքներով “Ամերիաբանկում” ֆիզիկական անձանց ավանդների աճը կազմել է 141.1 %:

Դիտում՝ 13782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW