“Արարատբանկը” կարող է IPO անցկացնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եւ Վարշավայի բորսայում

05.06.2009 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արարատբանկը” կարող է IPO անցկացնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եւ Վարշավայի բորսայում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է “Արարատբանկի” գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գոյություն ունի այնպիսի մի երեւույթ, ինչպիսին ճգնաժամն է: Միաժամանակ, Աշոտ Օսիպյանը նկատել է, որ բանկը որոշել է շարունակել “Արարատբանկում” միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ եւ հետո միայն վերադառնալ IPO-ի թեմային: “Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք մտածում հրապարակային տեղաբաշխման մասին. մենք բանակցություններ ենք վարում, գնահատում ենք շուկան”,- ասել է Աշոտ Օսիպյանը:

Նա հայտնել է, որ “Արարատբանկում” միջազգային չափանիշների ներդրումն իրականացվելու է Կանադայի Ազգային բանկի կողմից: Նրա խոսքերով, հուլիսի սկզբին ստորագրվելու է համաձայնագիր, որի շրջանակներում 18 ամսվա համար նախատեսված ծրագրի կազմման նպատակով ՎԶԵԲ-ը հատկացնելու է 500 հազ. եվրո:


 

 

Դիտում՝ 17039

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW