Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը երկարացվել է

04.06.2009 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի պայմանները երկարացնելու եւ փոփոխելու մասին:

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությունը որոշել է սուբսիդավորման ծրագիրը երկարացնել մինչեւ բյուջետային տարվա ավարտը, ինչպես նաեւ սկսել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ՀՀ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 60 ամենաաղքատ գյուղական համայնքների բնակիչների համար:

Ֆինանսների նախարարն ասել է, որ նախապես ծրագիրը նախատեսում էր 10% տոկոսադրույքի սուբսիդավորում, սակայն «այս որոշումը գյուղական համայնքների նոր վարկառուներին թույլ կտա համարձակորեն վարկեր վերցնել զրոյական տոկոսադրույքով»:

Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունն ընդլայնել է գյուղատնտեսության վարկավորման հնարավորությունները նաեւ միջազգային կազմակերպությունների վարկային ծրագրերի շրջանակներում:

Դիտում՝ 13127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW