«Էլիտ Գրուպը» պետական երաշխիքների շրջանակում «Ամերիաբանկից» կստանա $2.5 մլն-ի վարկ

04.06.2009 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Էլիտ Գրուպ» շինարարական ընկերությանը $2.5 մլն-ի պետական երաշխիքներ տրամադրելու մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ հակաճգնաժամային միջոցառումն իրականացվում է օպերատիվ շտաբի գործունեության շրջանակներում: Նրա խոսքերով, Երեւանում շինարարական նախագծերն ավարտին հասցնելու նպատակով պետական երաշխիքներով վարկ է տրամադրելու «Ամերիաբանկը»:

Տիգրան Դավթյանն ասել է, որ ընկերությունը բարձր համբավ է վայելում եւ շուկայում իրեն դրսեւորել է որպես արդյունավետորեն աշխատող շինարարական կազմակերպություն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն առաջին ընկերությունն է, որը դիմել է օպերատիվ շտաբին շինարարությունը խթանող նոր գործիքն օգտագործելու նպատակով: «Հուսով ենք, որ մյուս ընկերությունները կհետեւեն այդ օրինակին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 13510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW