Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանցի հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեղյանի “Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար” գրքի շնորհանդեսը կկայանա հունիսի 8-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում, գիրքը ներկայացնելու է անձամբ Աբել Աղանբեղյանը: Միջոցառումից հետո տեղի է ունենալու Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի կայքի շնորհանդեսը /www.dba.am/: Հունիսի 9-ին Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը Երեւանում անց է կացնելու կլոր սեղան` “Գյուղատնտեսության զարգացման խնդիրը Հայաստանում” թեմայով: Tweet Դիտում՝ 13729