“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը 2009-2011թթ. կկազմի 65.5 մլրդ դրամ

03.06.2009 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է  “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ 2009-2011թթ. ներդրումային ծրագիրը:

Ինչպես ՀԾԿՀ նիստում տեղեկացրել է “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ներդրումների կառավարման բաժնի ղեկավար Յուրի Գավրիլենկոն, 2009-2011 թվականներին  ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 65.5 մլրդ դրամ (առանց ԱԱՀ), որից 34.8 մլրդ-ը բաժին է ընկնում 2009 թվականին:

Նրա խոսքերով, այս տարի ընկերությունը մտադիր է աշխատանք ծավալել տարեկան կտրվածքով էլեկտրաէներգիայի անջատումների քանակի եւ շարունակականության նվազեցման, նոր բաժանորդների միացման, լարվածության տատանումների քանակի եւ շարունակականության կրճատման, տեխնիկական անվտանգության ապահովման, հնացած սարքավորումների փոխարինման ուղղությամբ եւ այլն:

ՀԾԿՀ ներդրումային ծրագրերի վարչության ղեկավար Աբգար Բուդաղյանն ասել է, որ այդ ներդրումները թույլ կտան կրճատել էլեկտրաէներգիայի անջատումների քանակը եւ շարունակականությունը 3%-ով, իսկ լարվածության տատանումների քանակը եւ շարունակականությունը` 6%-ով:

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը նշել է, որ ընկերության ղեկավարությունը որոշել է հրաժարվել հին սարքավորումներից, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր տեխնիկայի ներդրման ուղղությամբ:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը գոհունակություն է հայտնել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության աշխատանքի որակի բաերալվման կապակցությամբ:

Դիտում՝ 14547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW