Քննարկվել են ՀՀ բանկային ոլորտում Էդուարդո Էռնեկյանի ծրագրերը

02.06.2009 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին` Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի բոլոր ծրագրերն իրականացվում են բնականոն ռեժիմով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, վկայակոչելով պետության ղեկավարի մամլո ծառայությունը, “American International Airports” ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանն այդ մասին ասել է այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` Էդուարդո Էռնեկյանը նշել է, որ դրանցում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակման եւ ոռոգման նոր եղանակներ:

Կողմերն անդրադարձել են նաեւ “Հայփոստ” ընկերությունում եւ ՀՀ բանկային ոլորտում Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերին:

Դիտում՝ 14302

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW