“Յունիբանկը” անցնելու է աշխատանքային նոր ռեժիմի

01.06.2009 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հունիսի 2-ից “Յունիբանկը” անցնելու է աշխատանքային նոր ռեժիմի եւ հաճախորդներին սպասարկելու է ժամը 09:15-ից:

Աշխատանքային նոր ժամանակացույցին անցում է կատարվում` հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունը, նշել է “Յունիբանկի” գործառնական գործունեության տնօրեն Էլիզա Մհերյանը:

Երկուշաբթիից ուրբաթ օրերին բանկի գլխամասային գրասենյակը գործելու է ժամը 9:15-ից մինչեւ 16:30-ը, շաբաթ օրերին` ժամը 10:00-ից 16:00-ը:

“Յունիբանկի” մասնաճյուղերն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:15-ից մինչեւ 17:00-ը` բացառությամբ “Գարեգին Նժդեհ” (10:00-16:30) եւ “Տաշիր” (10:00-17:00) մասնաճյուղերի:

Դիտում՝ 15313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW