Երևան /Մեդիամաքս/. «Սթար» սուպերմարկետների ցանցը կազմակերպել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, միջոցառումը նվիրված է երեխաների պաշտպանության օրվան, եւ ակցիայի շրջանակներում հավաքագրված բոլոր միջոցները հատկացվելու են լեյկեմիայով հիվանդ երեխաներին: Ցանցի սուպերմարկետներում տեղադրվել են միջոցների հավաքագրման արկղեր, որոնք հունիսի 1-ին կփոխանցվեն «Լեյկեմիայով հիվանդ երեխաների բարեգործական հիմնադրամին»: Tweet Դիտում՝ 11583