Դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 30%-ով

19.05.2009 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին եռամսյակում առեւտրային բանկերի միջոցով Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 51,6 մլրդ դրամ (274803 փոխանցում):

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների միջազգային համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 44 մլրդ դրամ:

2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել է 30%-ով կամ 18 մլրդ դրամով: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 188 հազ. դրամ` 2008թ. առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ կրճատվելով 41 հազ. դրամով:

Առեւտրային բանկերի եւ դրամական փոխանցում իրականաղնող կազմակերպյունների միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց կատարած համախառն դրամական փոխանցումները 2009թ. առաջին եռամսյակում կազմել են 86.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 25.7%-ով:

Դիտում՝ 13834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW