Արժեթղթերի շուկաները կարգավորողները Երեւանում քննարկում են ճգնաժամի հետեւանքները

19.05.2009 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, Խորհուրդը, որը 2008 թվականից նախագահում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քննարկելու է համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման հարցերը:

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են կոլեկտիվ ներդրումների ոլորտը կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, արժեթղթերի շուկաներում մանիպուլյացիաների իրականացման եւ ինսայդերական տեղեկությունների անօրինական օգտագործման կանխարգելման միջազգային փորձը:

Դիտում՝ 12396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW