“Ամերիաբանկը” մտադիր է ներդնել բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգ
18.05.2009 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” ձեռնամուխ է եղել բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ամերիաբանկի” մարքեթինգի բաժնում, բանկի մասնագետներն ուսումնասիրում են բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի միջազգային փորձում կիրառվող ծրագրերը, այդ թվում` ARIS, AllFusion (BPwin), Dialog Strategy (Corporate Express) եւ Business Studio:
“Շուտով կընտրվի այն ծրագիրը, որը կապահովի բանկի բիզնես գործընթացների ավտոմատ կառավարման աշխատանքները”,- տեղեկացրել են “Ամերիաբանկում”` հավելելով, որ ներկայումս բանկում գործում են շուրջ 70 բիզնես գործընթացներ, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերվող, այլեւ հարակից գործընթացներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: