ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ներկայացրել է ապրիլի հաշվետվությունը
13.05.2009 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. ապրիլին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինասնական կազմակերպություններին վերաբերող 35 բողոք, որոնցից 21-ը, գործող օրենսդրության համաձայն, ենթակա չեն եղել քննության:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, քննության ենթակա 14 բողոքներից 2-ը ստացվել են գրավոր տեսքով:
Երեք բանավոր բողոքների հիման վրա գրասենյակի աշխատակիցները հայտ ներկայացնողներին պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները եւ բանակցել են ֆինանսական կազմակերպությունների հետ: Արդյունքում բոլոր երեք բողոքները բավարարվել են կազմակերպության կողմից` առանց բողոքի ֆորմալ քննարկման:
Մնացած 9 պահանջների քննությունը եղել է հաշտարարի լիզորությունների շրջանակներում, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չէին ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են ձեւակերպել իրենց պահանջները եւ ուղղել դրանք ֆինանսական կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է 2009թ. մարտին ստացված 6 գրավոր պահանջներին, ապա դրանցից մեկը մերժվել է, իսկ երեքը բավարարվել են հաշտարարի միջամտությամբ հաճախորդին եւ կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով: Մնացած 2 պահանջների մասով ներկայումս շարունակվում են կողմերի հաշտեցմանն ուղղված բանակցությունները:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: