Երևան /Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան նախատեսում է իր Դիտորդ խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը ներկայացնել բորսայի որոշ կանոններում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական կայքում: Առաջարկություններին կարելի է ծանոթանալ բորսայի պաշտոնական կայքում` www.nasdaqomx.am: Փոփոխություններին եւ լրացումներին վերաբերող կարծիքներն ու առաջարկները կարելի է ուղարկել info@nasdaqomx.am էլեկտրոնային հասցեով: Դիտորդ խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա մայիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: Tweet Դիտում՝ 11279