ՀՀ կառավարությունը վաճառել է “Ամերիաբանկի” իր բաժնեմասը

07.05.2009 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը “Ամերիաբանկի”` իրեն պատկանող 0.3% բաժնետոմսերը վաճառել է բանկի 99.7% բաժնետոսմերի սեփականատիրոջը` ռուսաստանյան “Տրոյկա Դիալոգ” ընկերության հետ փոխկապակցված TDA Holdings Ltd ներդրումային ընկերությանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ խոսքը 1175 սովորական բաժնետոմսերի մասին է` յուրաքանչյուրը 40 հազար դրամ անվանական արժեքով: Ֆինանսների նախարարն ասել է, որ գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 52 մլն դրամ, եւ ողջ գումարը 7 բանկային օրվա ընթացքում կփոխանցվի ՀՀ պետբյուջե:

Դիտում՝ 17226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW