ՀՀ հարցված քաղաքացիների շուրջ 70%-ը իրենց վրա զգացել են ճգնաժամի ազդեցությունը
06.05.2009 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ հարցված քաղաքացիների շուրջ 70%-ը իրենց վրա զգացել են ճգնաժամի բացասական ազդեցությունը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին վկայում են “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները: Ինչպես այսօր Երեւանում հայտնել է կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, հարցումն անցկացվել է Երեւանում եւ մարզերում` 1000 տնային տնտեսությունների եւ 60 փոքր եւ խոշոր ընկերությունների շրջանում:
Հարցված տնային տնտեսությունների շուրջ 44%-ը որպես ճգնաժամի ազդեցություն նշել է եկամուտների կրճատումը, 15%-ը` աշխատավարձերի ուշացումը, հարցվածների 11%-ը հայտնվել է հարկադիր պարապուրդում, իսկ 7%-ը կորցրել է աշխատանքը:
Եկամուտների կրճատում է արձանագրվել 11-25%-ի սահմաններում, միաժամանակ, կրճատումների ամենաբարձր մակարդակը գրանցվել է Երեւանում, որտեղ հարցվածների 40%-ը նշել է, որ իրենց ընտանիքի եկամուտները կրճատվել են 26-50%-ի սահմաններում:
Ընկերությունների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ճգնաժամն ազդել է նրանցից 90%-ի գործունեության վրա: Ձեռնարկությունների 70%-ի հիմնական խնդիրները պայմանավորված են վաճառքի ծավալների կրճատմամբ, ուշացվող վճարումներով, իսկ 35-40%-ի մոտ դժվարություններ են առաջացել` կապված ֆինանսական միջոցների ներգրավման հետ: Հարցված ձեռնարկությունների շուրջ 40%-ը նախատեսում է աշխատատեղերի կրճատում, իսկ աշխատավարձի կրճատում սպասվում է 20% ընկերություններում, հատկապես` արդյունաբերության ոլորտում:
Հարցված ձեռնարկատերերի շուրջ 80%-ը կարծում է, որ ճգնաժամը 2009 թվականի ընթացքում խորանալու է:
“Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնի հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է http://www.banks.am/datas/users/3-crisis_report.pdf հասցեով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: