Կառավարությունը բանակցում է հիփոթեքային վարկավորման համար միջոցներ ներգրավելու ուղղությամբ

05.05.2009 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի /ՀԲ/ եւ KfW գերմանական բանկի հետ` երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորման համար ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարչապետն ասել է, որ վարկային միջոցների ծավալի ավելացումը կհանգեցնի տոկոսադրույքների իջեցմանը: Տիգրան Սարգսյանը նկատել է, որ ներկայումս առեւտրային բանկերը հիփոթեքային վարկեր են տրամադրում 10-15 տարով, եւ կառավարությունը ձգտում է հասնել այդ ժամկետը մինչեւ 20-25 տարի:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով, այդ քայլերը թույլ կտան զգալիորեն բարելավել հիփոթեքային վարկավորման շուկայում տիրող իրավիճակը եւ ապահովել վարկերի մատչելիություն երիտասարդ ընտանիքների համար:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր տեղեկացրել է, որ այս շաբաթ Ֆրանկֆուրտում մասնակցելու է Գերմանական-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի նիստին: Նիստում, մասնավորապես, քննարկվելու են հիփոթեքային շուկայի զարգացման նպատակով Հայաստանին KfW-ի կողմից 20 մլն եվրոյի չափով միջոցների տրամադրման հարցերը:

Դիտում՝ 11765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW