Հրապարակվել են “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթի լավագույն աշխատանքները

30.04.2009 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Banks.am-ում հրապարակվել են “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի լավագուն աշխատանքները: Մրցույթը կազմակերպվել էր “Մեդիամաքս” գործակալության կողմից` ՀՀ կառավարության եւ ԿԲ-ի հետ համագործացկությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված 11 լավագույն աշխատանքները տեղադրված են Banks.am կայքէջի “Մրցույթ” բաժնում` http://www.banks.am/index.php?al=contest հասցեով:

1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղը զբաղեցնողների եւ հատուկ մրցանակակիրների անունները կհրապարակվեն մայիսի 5-ին կայանալիք միջոցառման ընթացքում, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ուսանողների համար հատուկ մրցանակներ են սահմանել Telcell վճարային համակարգը, “Լիկվոր” դեղագործական ընկերությունը, “Արմենբրոկ” ներդրումային ընկերությունը եւ “Գրանթ Թորնթոն Ամիօ” աուդիտորական-խորհրդատվական ընկերությունը:

Դիտում՝ 12361

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW