“Արմսվիսբանկը” կմասնակցի “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխմանը
27.04.2009 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Արմսվիսբանկը” մասնակցելու է “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխմանը:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արմսվիսբանկի” մարքեթինգի բաժնում, որոշումն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների, “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ի եւ “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի ղեկավարների միջեւ բանակցությունների արդյունքում:
“Այս բնագավառում “Արմսվիսբանկի” հարուստ փորձը էական լիցք կհաղորդի “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացին եւ կնպաստի հնարավորինս մեծածավալ ներդրումներ ներգրավելուն”,- ասվում է հաղորդագրությունում:
“Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացին “Արմսվիսբանկի” մասնակցության ապահովման նպատակով այս տարվա ապրիլի 9-ին “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի եւ “Արմենբրոկ” ԲԲԸ-ի միջեւ կնքվել է Տեղաբաշխման խմբի ստեղծման պայմանագիր:
ՀՀ Կենտրոնական բանկը “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ի բաժնետոմսերի թողարկման ազդագիրը գրանցել է 2008թ. դեկտեմբերի 30-ին: Թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ 450 մլն 750 դրամ է, տեղաբաշխվող սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 3 285 715, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը` 1050 դրամ:
Բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման արդյունքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են Թարթառ գետի վրա երեք հիդրոկայանների կառուցմանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: