“Կասկադ Բանկն” իջեցրել է առեւտրային վարկերի բազային տոկոսադրույքը

21.04.2009 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ Բանկն” իջեցրել է առեւտրային վարկերի բազային տոկոսադրույքը` նախկին 18%-ի փոխարեն սահմանելով 15%:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Կասկադ Բանկի” մարքեթինգի բաժնում, տոկոսադրույքի զգալի նվազեցում է կատարվել նաեւ մինչեւ 50 000 ԱՄՆ դոլարով եւ եվրոյով տրամադրվող առեւտրային վարկերի դեպքում` կազմելով, համապատասխանաբար, 20% եւ 18%` նախկինում գործող 24% եւ 22%-ի փոխարեն:

Դրամով ավանդների համար սահմանվել է տարեկան մինչեւ 15.5% տոկոսադրույք: Բացի այդ, նորացվել են “Կասկադ” ավանդի պայմանները, որոնց համաձայն` երկու ամիսը մեկ անգամ բարձրանում է ավանդի եկամտաբերությունը, եւ ավանդատուին հնարավորություն է ընձեռնվում պահպանել կուտակված տոկոսները` այն ժամկետից շուտ ընդհատելու դեպքում:

Ընդլայնվել են նաեւ “Կասկադ Բանկի” քարտատերերի հնարավորությունները. այսուհետ նրանք կարող են օգտվել մինչեւ 50% զեղչից 177 առեւտրի եւ սպասարկման կետերում:

Դիտում՝ 11060
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW