“Յունիբանկ”-ի ակտիվները I եռամսյակի արդյունքներով կազմել են 78 մլրդ դրամ

20.04.2009 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկ”-ի ակտիվները 2009թ. I եռամսյակում աճել են 13%-ով` մարտի վերջի դրությամբ կազմելով 78 մլրդ դրամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 12 մլրդ 467 մլն դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` ավելի քան 30%:

2009թ. I եռամսյակում բանկի վարկային ներդրումների աճը կազմել է 48,4 մլրդ  դրամ:

Բանկի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 10,5%-ով` կազմելով 65 մլրդ 431 մլն դրամ: Ֆիզիկական անձանց ավանդների ծավալը գերազանցել է 36,2 մլրդ դրամը, իսկ իրավաբանական անձանց ավանդներինը` 8,2 մլրդ դրամը:

Դիտում՝ 12377

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW