Երևան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների գնահատմանն է ներկայացրել “Ավելացված արժեքի հարկի մասին” եւ “Շահութահարկի մասին” օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը հայտնել են ԱԺ մամլո ծառայությունում, լրացումները նախատեսում են, որ մինչեւ 2012 թ. տարեվերջ ընկերությունները, որոնց բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում, օգտվելու են շահութահարկը 50 տոկոսով նվազեցնելու արտոնությունից, եթե` - ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը եւ ավելին պատկանում է հանրությանը, - բաժնետերերի թիվը 100 է կամ ավելի, - բաժնետերերն առաջնորդվում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով: Օրինագծերը քննարկվելու են Ազգային Ժողովի առաջիկա նիստում: Tweet Դիտում՝ 12353