“Ամերիաբանկը” գրանցել է լիզինգային գործառնությունների զգալի աճ

17.04.2009 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” 2009թ. I եռամսյակում ապահովել է ֆինանսական լիզինգի գծով գործառնությունների ծավալային աճ 119 %-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը հայտնել բանկի մամլո ծառայությունից, բանկն այս ծառայությունը մատուցում է 2008 թվականի հունիսից:

2009 թվականի սկզբին բանկի լիզինգային ծառայությունների ծավալը կազմում էր 146 մլն դրամ, իսկ արդեն I եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 320 մլն դրամ: 84%-ը բաժին է ընկնում շինարարական ոլորտի կազմակերպություններին, 12 %-ը առեւտրային կազմակերպություններին, իսկ 4 %-ը` առողջապահական կազմակերպություններին:

Դիտում՝ 13264

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW