“Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը երկարացվել է մինչեւ մայիսի 10-ը

15.04.2009 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերի տեղաբաշխումը կավարտվի ոչ թե ապրիլի 10-ին, ինչպես նախատեսվում էր, այլ` մայիսի 10-ին:

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է “Արմենբրոկ” ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: “Արմենբրոկը” “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերի թողարկման տեղաբաշխողն ու խորհրդատուն է:

Արամ Կայֆաջյանի խոսքերով, տեղաբաշխման ժամկետը երկարացվել է, որպեսզի խոշոր ներդրողները հնարավորություն իրենց միջոցները ներդնել բաժնետոմսերում:  

Ավելի վաղ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում Արամ Կայֆաջյանը նշում էր, որ տեղաբաշխպողի համար առաջնահերթ են փոքր եւ միջին ներդրողները, սակայն եթե տեղաբաշխումն անբավարար լինի, կներգրավվեն մի քանի հավանական խոշոր ներդրողներ, ովքեր բանավոր կերպով պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել բաժնետոմսերի խոշոր փաթեթներ: 

Թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ 450 մլն 750 դրամ է: Տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերի քանակը 3 285 715 է, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը` 1050 դրամ:

Թողարկման ազդագիրը հասանելի է “Արցախ ՀԷԿ”-ի (www.artsakhhpp.com) եւ “Արմենբրոկի” (www.armenbrok.com) ինտերնետային կայքերում:

Դիտում՝ 20667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW