ՀՀ Պետական տնտեսագիտական համալսարանը ողջունում է “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթը

14.04.2009 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրույթի շրջանակներում կներկայացվեն լուրջ վերլուծական աշխատանքներ:

“Ուսանողական ռեսուրսների ներգրավումը երկրի համար կարեւորագույն խնդիրների լուծման գործընթացներում կարելի է միայն ողջունել, եւ ես վստահ եմ, որ մեր համալսարանի ուսանողները կներկայացնեն արժանի աշխատանքներ”,- ասել է Վարդան Սարգսյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում:

Մրցույթի կազմակերպիչներն են “Մեդիամաքս” գործակալությունն ու Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը:

Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքի http://banks.am/index.php?al=contest բաժնում:

Դիտում՝ 18337

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW